«Փյունիկի» և «Լոռիի» նախկին դարպասապահը տեղափոխվեց «Արագած»

15:40   18 հունիսի, 2019

«Արագածը» պայմանագիր է ստորագրել «Փյունիկի», «Լոռիի» նախկին դարպասապահ Սամվել Հունանյանի հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիս:

Նշենք, որ սա «Արագածի» օրվա երկրորդ ձեռքբերումն է, ավելի վաղն ակումբը հայտարարել էր Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հայկ Սարգսյանի տեղափոխության մասին:



© ARMFOOTBALL.COM