«Հայկական թիմ գլխավորելու մասին տեղեկությունը սխալ է». Կիրիչենկո

19:28   17 հունիսի, 2019

«Ուֆայի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Կիրչենկոն հերքել է «Արցախը» գլխավորելու մասին տեղեկությունը:

«Հայկական ակումբ գլխավորելու մասին տեղեկությունը սխալ է: Առաջարկներ եմ քննարկում, բայց այս պահին որևէ հստակություն չկա»,- Sport24.ru-ի հետ զրույցում ասել է ճանաչված նախկին հարձակվողը:

Կիրիչենկոն նաև մարզել է «Ռոստովը», որը գլխավորում էր Կուրբան Բերդիևը:

Մրցաշրջանի ավարտից հետո «Արցախի» գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը լքել է իր պաշտոնը: Նրան փոխարինելու համար «արծիվները» երեք թեկնածու են դիտարկում:



© ARMFOOTBALL.COM