Բարտոմեու. ««Բարսելոնան» չի բանակցում Գրիզմանի հետ»

17:26   17 հունիսի, 2019

«Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հերքել է «Ատլետիկոյի» տնօրեն Խիլ Մարինի խոսքերը, ով ասել էր, որ հարձակվող Անտուան Գրիզմանը տեղափոխվելու է կատալոնական ակումբ:

«Մենք չենք բանակցում այդ ֆուտբոլիստի հետ: Նախկինում էլ ենք դա ասել:

Հիմա կենտրոնացած ենք ամռան ամիսներին թիմի կազմավորման վրա: «Բարսելոնա Բ»-ի որոշ ֆուտբոլիստներ շանս են ստանալու գլխավոր թիմում: Լինելու են նաև այլ նորեկներ»,- Rac1.cat-ի հետ զրույցում ասել է պաշտոնյան:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն հայտարարել է մադրիդյան ակումբից հեռանալու մասին:



© ARMFOOTBALL.COM