L’Equipe. ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին

12:36   17 հունիսի, 2019

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է հեռանալ ակումբից: L’Equipe-ը վստահեցնում է, որ փարիզյան ակումբի ղեկավարները դեմ չեն լինի բաց թողնել բրազիլացուն, եթե խոշոր առաջարկ ստանան:

27-ամյա ֆուտբոլիստն իր շրջապատին հերթական անգամ հասկացնել է տվել, որ հոգնել է ՊՍԺ-ում ծանր իրավիճակից և ուզում է հեռանալ: Նեյմարի գործակալ Պինի Զահավին արդեն սկսել է քայլեր ձեռնարկել, որ հարձակվողը վերադառնա Իսպանիա:

Ավելի վաղ ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հայտարարել էր, որ այլևս թիմում որևէ մեկին թույլ չի տա «սուպերաստղային վերաբերմունք» ցուցաբերել:



© ARMFOOTBALL.COM