Վիսենտե Դել Բոսկեն պատասխանելու է Հայաստանի լրագրողների հարցերին

12:21   17 հունիսի, 2019

Ինչպես արդեն հայտարարել էինք, իսպանացի աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն հունիսի 18-ին դասախոսությամբ հանդես կգա Երևանում:

Դասախոսությունը կրելու է զուտ մասնագիտական բնույթ և բաց է լինելու միայն արտոնագրված մարզիչների համար:

Դասախոսությունից առաջ Դել Բոսկեն Ֆուտբոլի ակադեմիայում կհանդիպի նաև մարզական լրագրողներին: Հանդիպման սկիզբը՝ 12:30-ին, տևողությունը՝ ուղիղ 15 րոպե: Հանդիպմանը կարող են մասնակցել միայն մարզական լրագրողները:



© ARMFOOTBALL.COM