«Արսենալը» հրաժարվել է Մենյեին գնելու մտքից

22:10   16 հունիսի, 2019

«Արսենալն» այլևս հետաքրքրված չէ ՊՍԺ-ի եզրային պաշտպան Տոմա Մենյեի ծառայություններով, հաղորդում է RMC-ն։

Նշվում է, որ «զինագործները» հրաժարվել են ֆուտբոլիստին գնելու մտքից, որովհետև փարիզյան ակումբը մեծ գումար է պահանջել վերջինիս համար։

ՊՍԺ-ն «Արսենալից» պահանջել է 30 մլն եվրո։



© ARMFOOTBALL.COM