Կամո Հովհաննիսյանի գոլը փրկեց «Ժետիսուին» պարտությունից (VIDEO)

18:07   16 հունիսի, 2019

Ղազախստանի առաջնության 14-րդ տուրում «Ժետիսուն» տանը մրցեց «Օրդաբասիի» հետ։ Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1։

Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, ով ամբողջական հանդիպում անցկացրեց, 22-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը։ Դա 26-ամյա եզրային պաշտպանի 4-րդ գոլն էր առաջնության ընթացիկ մրցաշրջանում։

Այսպիսով, «Ժետիսուն» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ 



© ARMFOOTBALL.COM