ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Սարին գլխավորեց «Յուվենտուսը»

17:15   16 հունիսի, 2019

«Յուվենտուսը» հայտարարեց Մաուրիցիո Սարիի՝ թիմի գլխավոր մարզիչ նշանակվելու մասին:

60-ամյա մասնագետի 3 տարվա պայմանագիր է կնքվել, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Սարին մեկ տարի առաջ գլխավորել էր «Չելսին», որի հետ նվաճել էր Եվրոպայի լիգայի հաղթողի տիտղոսը:



© ARMFOOTBALL.COM