Հայաստանում ևս մեկ նորաստեղծ ակումբ կա` «Վեստ Արմենիա»

16:55   13 հունիսի, 2019

Հայաստանում հերթական ակումբն է հիմնվել: Այն կոչվում է «Վեստ Արմենիա» (թարգմանաբար` «Արևմտյան Հայաստան»):

Նոր մրցաշրջանում թիմը հանդես է գալու Առաջին խմբում: Գլխավոր մարզիչ է նշանակվել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Արմեն Շահգելդյանը:

Թիմը մարզումներն ու տնային հանդիպումներն անցկացնելու է «Միկա» մադզադաշտում:

Նորաստեղծ ակումբը նաև հայտարարել է ֆուտբոլիստների հավաքագրում: Հրավիրել է 17 և բարձր տարիքի բոլոր ֆուտբոլիստներին մասնակցելու հունիսի 20-ից «Միկա» մ/դ-ում անցկացվելիք դիտումներին:

Մանրամասն ինֆորմացիայի համար հնարավոր է անձնական նամակ կամ զանգահարել 095923333 հեռախոսահամարին:



© ARMFOOTBALL.COM