«Բանանցն» առաջարկել է գուշակել, թե ով է թիմի նորեկը

16:44   13 հունիսի, 2019

«Բանանցը» հայտարարել է, որ նոր ֆուտբոլիստ ունի, սակայն դեռ չի ասել, թե նա ով է:

««Բանանց» ՖԱ-ն նորեկ ունի, ով հանդես կգա 11 համարի մարզաշապիկով: Ինչ եք կարծում ո՞վ է ՆԱ...

Մեկնաբանություններում գրեք Ձեր տարբերակը, իսկ առաջինը ճիշտ պատասխանողը կստանա գնդակ մեր թիմի նորեկի ստորագրությամբ:

Հուշում. Ժամանակին ՆԱ հանդես է եկել «Բանանցի» կազմում:

Երեկոյան ակումբի պաշտոնական կայքում կներկայացնենք մեր թիմի նոր ֆուտբոլիստին»,- գրված է երևանյան ակումբի հայտարարությունում:

Հավելենք, որ մրցույթին կարող եք մասնակցել «Բանանցի» ֆեյսբուքյան էջում:



© ARMFOOTBALL.COM