Հայտնի է` երբ Գևորգ Կասպարովը կավարտի կարիերան

13:45   13 հունիսի, 2019

«Գանձասար-Կապանի» դարպասապահ Գևորգ Կասպարովի համար առաջիկա մրցաշրջանը վերջինը կլինի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերայում: Այդ մասին 38-ամյա խաղացողը հայտնել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով:

Իր 20 տարվա կարիերայի ընթացքում Կասպարովը հանդես է եկել 12 թիմերի կազմում (մի քանիսում երկու անգամ):

Կապանցիների կազմում Գևորգը խաղում է 2017 թվականից:

Հայաստանի հավաքականում դարպասապահը 29 խաղ է անցկացրել ու 34 գոլ բաց թողել:



© ARMFOOTBALL.COM