Հայաստանի հավաքականին գոլ խփած ֆուտբոլիստը տեղափոխվում է «Միլան»

13:28   13 հունիսի, 2019

Բոսնիայի հավաքականի ու «Էմպոլիի» կիսապաշտպան Ռադե Կրունիչը կարիերան շարունակելու է «Միլանում»:

Goal.com-ից տեղեկանում ենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը կազմելու է 8 միլիոն եվրո: Նա կնքելու է չորս տարվա պայմանագիր:

Կիսապաշտպանը մյուս շաբաթվա ընթացքում բուժզննում է անցնելու, որից հետո պաշտոնապես կհայտարարվի տեղափոխության մասին:

Կրունիչը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 34 խաղի, որոնցում 5 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել: «Էմպոլին» դուրս է մնացել Ա սերիայից:

Մարտին բալկանցին գոլի հեղինակ է դարձել Բոսնիա ու Հերցեգովինա – Հայաստան (2:1) Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղում:



© ARMFOOTBALL.COM