«Մանչեսթեր Սիթի» շատ մոտ է «Յուվենտուսից» խոշոր տրանսֆեր կատարելուն

11:38   13 հունիսի, 2019

«Մանչեսթեր Սիթին» զգալիորեն առաջադիմել է «Յուվենտուսի» եզրային պաշտպան Ժոաու Կանսելուին ձեռք բերելու գործում:

Անգլիական ու իտալական ակումբները բանակցությունների ավարտական փուլում են, հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլա Սկիրան: Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 50-60 միլիոն եվրո:

«Քաղաքայններն» պորտուգալացու հետ արդեն համաձայնեցրել են անձնական պայմանագրի կետերը: Նա տարեկան ստանալու է 5 միլիոն եվրո:

Սպասվում է, որ Կանսելուն կդառնա Դանիլոյին փոխարինողը, ով մոտ է թիմից հեռանալուն:



© ARMFOOTBALL.COM