Խամեսն ընդունել է իտալական ակումբի առաջարկը

10:41   13 հունիսի, 2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը կարող է կարիերան շարունակել «Նապոլիում»:

La Gazzetta dello Sport-ը հայտնում է, որ կոլումբացին ընդունել է իտալական ակումբ տեղափոխվելու առաջարկը: Այժմ «աձուրին» պետք է պայմանավորվածության հասնի «սերուցքայինների» հետ:

«Նապոլին» ցանկանում է վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին` հետագայում ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով: Խամեսին թիմում է ցանկանում տեսնել գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ով նրա հետ աշխատել է «Ռեալում» ու «Բավարիայում»:

Հիշեցնենք, որ կոլումբացին վերջին երկու մրցաշրջանները վարձակալությամբ անցկացրել է «Բավարիայում», սակայն որոշել է չմնալ այդ թիմում:



© ARMFOOTBALL.COM