Ալեքսանդր Կարապետյանը նո՞ր թիմ ունի

12:37   13 հունիսի, 2019

Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապատյանը փոխել է թիմը:

Wort.lu-ն տեղեկացնում է, որ Լյուքսեմբուրգյան «Պրոգրես Նիդերկորնից» տեղափոխվել է «Ռասինգ Յունիոն»: Վերջինս դեռ պաշտոնապես չի հաստատել գործարքը:

31-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբին միանալու է ազատ գործակալի կարգավիճակով: Լյուքսեմբուրգի ավարտված առաջնությունում «Ռասինգը» գրավել է 6-րդ տեղը:

Կարապետյանը «Պրոգրեսում» էր խաղում 2017 թվականի հունիսից: Այդ թիմի կազմում նա անցկացրել է 62 խաղ, որոնցում 45 գոլ է խփել ու 6 գոլային փոխանցում կատարել: Գարնանը նա այդ թիմին օգնել է գրավել չորրորդ տեղը և նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կազմում անցկացրած Լիխտենշտեյնի ու Հունաստանի ընտրանիների դեմ վերջին խաղերում հարձակվողը դարձել է մեկական գոլի հեղինակ:



© ARMFOOTBALL.COM