Իրավահաջորդության շնորհիվ «Ալաշկերտը» կխաղա կանանց ՉԼ-ի որակավորման փուլում

12:17   13 հունիսի, 2019

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կանանց թիմը՝ որպես «Անի-1» թիմի իրավահաջորդ, Հայաստանը կներկայացնի կանանց Չեմպիոնների լիգայում։ 2018-19թթ․-ի մրցաշրջանում «Անի-1»-ը դարձել է Հայաստանի «Ա» խմբի առաջնության հաղթող։

ՀՖՖ-ի կայքը տեղեկացնում է` որակավորման փուլի վիճակահանությունը նշանակվել է հունիսի 21-ին։ Կկազմվի 10 խումբ՝ 4-ական թիմով։ Խմբերից յուրանքանչյուրի համար կընտրվի առանձին մրցավայր։ Թիմերը կխաղան շրջանաձև մրցակարգով։ Որակավորման փուլի խաղերը կկայանան օգոստոսի 7-ին, 10-ին, 13-ին։

2001-02թթ․ մրցաշրջանում՝ կանանց ՉԼ գավաթի առաջին խաղարկությունում, Հայաստանը ներկայացրել է «Քոլեջը», որի կազմում խաղացել է «Ալաշկերտի» գործող գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը։ Առաջիկա մասնակցությունը Հայաստանի համար կդառնա 2-րդը։



© ARMFOOTBALL.COM