ՄՅՈւ-ն հայտարարել է 21-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու մասին (PHOTO)

19:33   12 հունիսի, 2019

«Սուոնսիի» և Ուելսի հավաքականի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Տրանսֆերի արժեքը կազմել է 17 մլն եվրո։ Ֆուտբոլիստի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել։ Այն կարող է երկարաձգվել ևս մեկ տարով։

Ջեյմսը համարվում է «Սուոնսիի» սան, որի կազմում անցկացրել է 39 հանդիպում, դարձել 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Ուելսի հավաքականում 4 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 1 գոլի հեղինակ։



© ARMFOOTBALL.COM