Դե Լիգտը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն

10:57   12 հունիսի, 2019

«Այաքսի» կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտը մոտ է ՊՍԺ-ի հետ համաձայնության հասնելուն:

Gianlucadimarzio.com-ը գրում է, որ փարիզյան ակումբը 19-ամյա ֆուտբոլիստի համար պայքարում առաջ է անցել բոլոր մրցակիցներից, այդ թվում «Բարսելոնայից», որը երկար ժամանակ ֆավորիտ էր համարվում:

Հոլանդացու գործակալ Մինո Ռայոլան ներկայումս գտնվում է Փարիզում, որտեղ առաջիկա օրերին կքննարկի գործարքի վերջին կետերը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է «Բարսելոնայի» համամետ Դե Լիգտին կրկնակի բարձր աշխատավարձ վճարել:



© ARMFOOTBALL.COM