Ֆորտունիսը` Հայաստանի հետ խաղի մասին. «Անհավատալի է` պարտվեցին ավելի թույլ թիմի»

01:25   12 հունիսի, 2019

Հունաստանի հավաքականի կիսապաշտպան Կոնստանտինոս Ֆորտունիսը մեկնաբանել է Հայաստանի ընտրանուց կրած տնային պարտությունը (2:3):

«Անհավատալի է: Մենք պարտվեցինք ավելի թույլ մրցակցին: Ինքներս ենք մեղավոր: Անհատական սխալների պատճառով երեք գոլ բաց թողեցինք: Մենք հայերից լավ թիմ ունենք և ավելի լավ ենք ֆուտբոլ խաղում: Պետք է սկսենք մտածել հաջորդ խաղի մասին»,- Ֆորտունիսի խոսքերն է մեջբերում gazzetta.gr-ն:

Հիշեցնենք, որ հույների գոլերից մեկը գեղեցիկ անցումով խփել է հենց 26-ամյա ֆուտբոլիստը:



© ARMFOOTBALL.COM