Հունաստան - Հայաստանի խաղի մեծ նշանակությունը. Մարզիչը հանդիպել է առաջատարների հետ

10:59   11 հունիսի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի չորրորդ տուրում այսօր կայանալու է Հունաստան – Հայաստան հանդիպումը:

Խաղից առաջ հունական թիմի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստասիադիսը հանդիպել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ֆուտբոլիստներ Սոկրատիս Պապաստատոպուլոսը և Կոնստանտինոս Ֆորտունիսը, տեղեկանում ենք gazzetta.gr-ից:

Քննարկված թեմաներից մեկը եղել է Հայաստանի հավաքականի դեմ խաղի մեծ նշանակության ընդգծումը: Մարզիչը մտադրություն է ունեցել հանդիպել նաև ամբողջ թիմի հետ և նրանց նույնպես փոխանցել այդ միտքը:



© ARMFOOTBALL.COM