Հարոյանի ակումբը հայտարարել է բյուջեի մեծացման մասին

02:04   11 հունիսի, 2019

Այսօր տեղի է ունեցել ռուսական «Ուրալ» ակումբի տնօրենների խորհուրդի նիստը, որտեղ որոշում է կայացվել 2019/20 մրցաշրջանի վերաբերյալ։

«Անցած մրցաշրջանում ակումբի աշխատանքը գնահատվում է բավարար։ Տնօրենների խորհուրդն առանձնացրել է բացթողումները, որոնք պետք է հաշվի առնվեն։

Նախորդ մրցաշրջանի համեմատ, բյուջեն կմեծանա։ Միջոցները կծախսվեն տրանսֆերային շուկայում թիմի հնարավորությունների ավելացման վրա»,- հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ «Ուրալում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։



© ARMFOOTBALL.COM