Հայաստան - Լիխտենշտեյն խաղից հետո երկրպագուն ներխուժեց դաշտ ու նկարվեց Մխիթարյանի հետ (VIDEO)

22:08   8 հունիսի, 2019

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Լիխտենշտեյնի հետ ու հաղթեց՝ 3-0։

Հանդիպումից անմիջապես հետո Երկրպագուներ մտան դաշտ, բայց անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին նրանց շատ առաջ շարժվել։

Դա տեսնելով՝ մեր ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խնդրեց աշխատակիցներին բաց թողնել երկրպագուին ու նկարվեց նրա հետ։



© ARMFOOTBALL.COM