Ըմբշամարտ. Երիտասարդական ԵԱ. Արման Անդրեասյանն ու Արամ Ավագյանը համառ պայքարում պարտվեցին կիսաեզրափակիչներում (VIDEO)

16:01   8 հունիսի, 2019

Իսպանիայում ընթացքի մեջ է ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը:

Նախօրեին պայքարի մեջ մտան ազատոճային ըմբիշները:

Մինչև 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը երկու հաղթանակ (լեհ և բելառուս մարզիկների նկատմամբ) տանելով մտավ կիսաեզրափակիչ՝ որտեղ հանդիպեց Ռուսաստանի ներկայացուցիչ Մագոմեդ Աբդուլկադիրովին: Հավասար ընթացած գոտեմարտում Անդրեասյանը առաջինը հնարք կատարեց՝ առաջ անցնելով հաշվի մեջ, սակայն երկրորդ մրցափուլում ռուսաստանցին կարողացավ փոխադրել Անդրեասյանին՝ 2-2: Քանի որ Աբդուլկադիրովն ավելի ուշ էր հնարքը կատարել, հաղթանակը տրվեց հենց նրան: Անդրեասյանն այսօր երեկոյան կգոտեմարտի բրոնզե մեդալի համար՝ շվեյցարացի Տոբիաս Պորտմանի հետ:

Մինչև 79 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը, հաղթելով հունգարացի, մոլդովացի և գերմանացի մրցակիցներին, դուսր եկավ կիսաեզրափակիչ, որտեղ հանդիպեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ախմադ Թաշուխաջիևին: Գոտեմարտի ավարտից մեկ րոպե առաջ Ավագյանը հաղթում էր 8-6 հաշվով, սակայն չկարողացավ պահել հաղթական հաշիվը ու զիջեց 8-9 հաշվով: Այսօր երեկոյան երրորդ տեղի համար գոտեմարտում Ավագյանը կհանդիպի ուկրաինացի Ալեքսանդր Վիշնյակին: 

57 կգ քաշային Հարություն Մանուկյանը, 65 կգ քաշային Գեղամ Գալստյանը և 97 կգ քաշային Կոլյա Հարությունյանը պարտվեցին քառորդ եզրափակիչներում ու ավարտեցին ելույթները մրցաշարում:



© ARMFOOTBALL.COM