Արոնյանը քամբեքով հաղթեց արմագեդդոնում (կատարված քայլեր)

12:46   5 հունիսի, 2019

Altibox Norway Chess 2019-ի առաջին տուրում Լևոն Արոնյանը մցել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ:

Դասական պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Նշանակվել է արմագեդդոնի կանոններով լրացուցիչ պարտիա, րում սպիտակ խաղաքարերով հանդես եկով հայ գրոսմայստերն առավելության է հասել:

Պարտիայի սկզբում առավելությունը եղել է ռուս շախմատիստի կողմը, սակայն հետագայում Արոնյանը կարողացել է հաղթնակ կորզել:

Դասական շախմատում տուրի մյուս չորս պարտիաները նույնպես ավարտվել են ոչ-ոքի արդյունքով և հաղթողը որոշվել է արմագեդդոնում:

Մագնուս Կառլսենը հաղթել է Վիշվանաթան Անանդին, Լիժեն Դինը` Ուեսլի Սոյին, Շախրիյար Մամեդյարովը` Ֆաբիանո Կարուանային, իսկ Յու Յանգը սևերով` Մաքսիմ Վաշյե-Լագրավին:



© ARMFOOTBALL.COM