Գալստյան. ««Արարատը» վերջին տեղերում է, իսկ «Արարատ-Արմենիան» ուզում է այդ անունը բարձրացնել Եվրոպայում»

20:49   4 հունիսի, 2019

«Արարատ-Արմենիայի» գլխավոր տնօրեն Պողոս Գալստյանը հյուրընկալվել է CivilNet-ի եթերում և խոսել ակումբը լեգենդար «Արարատի» պես անվանելու մասին:

«Թիմն անվանեցինք «Արարատ», որովհետև առաջին հերթին սիրում ենք այդ անունը: Տեսնում ենք, որ Երևանի «Արարատն» անընդհատ վերջին, նախավերջին տեղերում է: Փաստորեն մենք հենց առաջին տարում «Արարատ» անունով դուրս եկանք ու կխաղանք Չեմպիոնների լիգայում: Թող ամբողջ Եվրոպայում մեզ (նկատի ունի հայերին-խմբ.) ճանաչեն, որ Արարատ անունով թիմը խաղում է Չեմպիոնների լիգայում:

Բոլորն էլ հասկանում են, թե ինչ է նշանակում Արարատ անունը: Մեկ «Արարատը» վերջին տեղն է գրավում, իսկ մյուսը` առաջին: Մենք այդ անունը սիրելով` օգտագործում ենք: Ուզում ենք այդ անունը բարձրացնենք եվրոպական մակարդակով: Մեզ համար հարազատ անուն է, թող Եվրոպայում պտտվի այն: Ինչո՞ւ «Արարատն» անընդհատ վերջին տեղում լինի»:



© ARMFOOTBALL.COM