Ըմբշամարտ. Երիտասարդների ԵԱ. Հրաչյա Պողոսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ

17:58   3 հունիսի, 2019

Իսպանիայում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Առաջին օրը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Մինչև 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը նախ տուշեով հաղթեց Գեորգե Միհային, հետո միևնույն 9-0 հաշվով հաղթեց իտալացի Ֆաբիո Կարբոնեին ու բուլղարացի Նիակալաս Սուլևին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այսօր երեկոյան Պողոսյանը կիսաեզրափակչում կհանդիպի թուրք Աբդուլա Տոպրակին:

Մեր մյուս ըմբիշներից 77 կգ քաշային Վահե Պողոսյանը, 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը և 130 կգ քաշային Սամվել Սիմոնյանը պայքարից դուրս մնացին, իսկ 55 կգ քաշային Գևորգ Սուքիասյանը քառորդ եզրափակչում զիջեց վրացի Աբուլաձեին և կկարողանա պայքարել մեդալների համար, եթե վրացին դուրս գա եզրափակիչ:



© ARMFOOTBALL.COM