Արտյոմ Սիմոնյանը ու 4 այլ ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատից»

15:01   3 հունիսի, 2019

«Արարատը» հայտարարել է Արտյոմ Սիմոնյանի և Սարգիս Մեթոյանի հետ պայմանագրերը երկկողմանի համաձայնությամբ խզելու մասին:

Պայմանագրերի ժամկետը լրացել է Դեյան Վուկոմանովիչի, Անդրեյ Յակովլևի և Մատվեյ Գույգանովի հետ: Նրանք նույնպես հեռացել են թիմից:

««Արարատ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,- գրված է երևանյան ակումբի պաշտոնական հայտարարությունում:



© ARMFOOTBALL.COM