NBA-ի եզրափակիչ. Կարևոր արտագնա հաղթանակ (VIDEO)

13:25   3 հունիսի, 2019

Բասկետբոլի ազգային ասոցիացիայում (NBA) այսօր կայացել է եզրափակչի երկրորդ խաղը: «Գոլդեն Սթեյթը» հյուրընկալվելիս 109:104 հաշվով հաղթանակի է հասել «Տորոնտոյի» նկատմամբ:

Որոշիչ է դարձել երրորդ քառորդի սկզբում «Ուորիորզի» 18:0 հաշվով վեցրոպեանոց ժամանակահատվածը, ինչպես նաև վերջին վայրկյաններին Անդրե Իգուդալային հեռահար նետումը:

Կալիֆորնիացիների առաջատարներից Ստեֆեն Կարին վաստակել է 23 միավոր, իսկ Կլեյ Թոմփսոնը` 25: Վերջինս վնասվածքի պատճառով չի կարողացել ավարտել հանդիպումը: Նախկինի պես վնասվածքի պատճառով բացակայում է նաև Քևին Դյուրանտը:

«Ռեպտորսի» կազմում ու ամբողջ խաղում ամենաարդյունավետը եղել է Կավայ Լեոնարդը` 34 միավոր (նաև 14 անդրադարձ):

Այսպիսով, դիմակայության հաշիվը հավասարվեց` 1:1: Հաջորդ երկու հանդիպումները կկայանան «Գոլդեն Սթեյթի» հարկի տակ:



© ARMFOOTBALL.COM