«Արարատը» նոր պայմանագիր է կնքել թիմի ֆուտբոլիստի հետ

12:54   3 հունիսի, 2019

«Արարատը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի դարպասապահ Պողոս Այվազյանի հետ: Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը:

23-ամյա ֆուտբոլիստն ավարտված մրցաշրջանի վերջում է դարձել մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: Նա մասնակցել է 5 խաղի:



© ARMFOOTBALL.COM