Վերջին 9 տարում ՉԼ-ի առաջին եզրափակիչը, որում հաղթողը տարածքային առավելություն չի ունեցել

10:28   3 հունիսի, 2019

Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»:

Կարմիրները դարձել են վերջին 9 տարվա առաջին թիմը, որը եզրափակիչ խաղում տարածքային առավելություն չի ունեցել: Յուրգեն Կլոպի թիմը գնդակին տիրել է 35,4 տոկոս ժամանակահատվածում, հայտնում է Opta-ն:

Վերջին թիմը, որը գնդակին ավելի քիչ տիրելով հաղթել էր եզրափակիչը, եղել էր Ժոզե Մոուրինյուի գլխավորած «Ինտերը»: 2010 թվականին միլանցիները 2:0 հաշվով հաղթել էին «Բավարիային»:



© ARMFOOTBALL.COM