Անկյունայինից գոլ առաջին րոպեին. Էդգար Բաբայանի թիմը մնաց Սուպերլիգայում (VIDEO)

22:57   2 հունիսի, 2019

Դանիայի Սուպերլիգայում մասնակցության տեղն ապահովելու համար պայքարող «Հոբրոն» փլեյ-օֆֆի եզրափակչում արտագան հաղթանակի է հասել առաջին դիվիզիոնում հանդես եկող «Վիբորգի» նկատմամբ:

Մրցակցի հարկի տակ պատասխան խաղում «Հոբրոն» հաղթել է 2:0 հաշվով (առաջինում` 1:0):

Արդեն առաջին րոպեին անկյունային հարվածով հաշիվը բացել է Վիտո Համերշոյ Միստրատին: 22-րդ րոպեին Էմանուել Սաբբին անհատական շքեղ անցումով ամրապնդել է հաղթանակը:

Հայաստանի հավաքականի եզրային հարձակվող Էդգար Բաբայանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Նա 87-րդ րոպեին դեղին քարտ է ստացել:

Այսպսիով, «Հոբրոն» պահպանեց տեղը Դանիայի առաջնությունում:



© ARMFOOTBALL.COM