Մեսսին դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու

19:06   2 հունիսի, 2019

Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պաշտոնապես դարձավ մրցաշարի լավագույն ռմբարկու:

Արգենտինացին 12 գոլ է խփել ու զգալիորեն առաջ անցել մոտակա հետապնդողներից: Երկրորդ տեղը գրավեց «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին` 8 գոլ:

31-ամյա ֆուտբոլիստը 6-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկու: Այդ ցուցանիշով առաջատարը Կրիշտիանու Ռոնալդուն է` 7 անգամ:



© ARMFOOTBALL.COM