Կամո Հովհաննիսյանը մասնակցել է «Ժետիսուի» հերթական խաղին

00:23   1 հունիսի, 2019

Ղազախստանի առաջնության 13-րդ տուրում «Ժետիսուն» հյուրընկալվելիս մրցեց «Աստանայի» հետ ու պարտվեց նվազագույն՝ 0-1 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 77-րդ րոպեին։

Այսպիսով, «Ժետիսուն» վաստակեց 21 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի հունիսի 15-ին, տանը, «Օրդաբասիի» հետ։ 



© ARMFOOTBALL.COM