Լինեկերը` Բաքուի ստադիոնի մասին. «Խաղադաշտը տրիբունայից նույնքան հեռու է, որքան իմ տունը» (PHOTO)

14:02   30 մայիսի, 2019

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը ներկա է եղել Եվրոպա լիգայի եզրափակիչ` «Չելսի» – «Արսենալ» հանդիպմանը (4:1), որը կայացել է Բաքուի Օլիմպիական մարզադաշտում:

BT Sport-ի մեկնաբանը դժգոհ է մնացել խաղադաշտի ու տրիբունաների միջև հեռավորությունից:

«Հարկավոր էր այս երկար ճանապարհն անցել, որպեսզի դիտել եվրագավաթի եզրափակիչը, բայց երբ նստած ես քո տեղում, խաղադաշտին ավելի մոտ չես, քան եթե մնայիր տանը»,- իր թվիթերյան էջում գրել է անգլիացին:



© ARMFOOTBALL.COM