Պատմության միակ ֆուտբոլիստը, ով հաղթել է միջազգային բոլոր մրցաշարերը

11:41   30 մայիսի, 2019

«Չելսիի» եզրային հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը դարձել է պատմության միակ ֆուտբոլիստը, ով նվաճել է հասանելի բոլոր միջազգային տիտղոսները:

Իսպանացին, Եվրոպա լիգայի եզրափակչում, «Չելսիի» կազմում գոլ է խփել ու իր թիմին օգնել է հաղթել «Արսենալին» (4:1):

Այսպիսով, 31-ամյա ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում նվաճեց հասանելի 6-րդ միջազգային գավաթը:

Նախկինում Պեդրոն դարձել էր Չեմպիոնների լիգայի, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի, Աշխարհի ակումբային առաջնության, Աշխարհի առաջնության ու Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Այդ գավաթները նա ստացել է «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի կազմում:



© ARMFOOTBALL.COM