«Արսենալը» Ռեմսիին փոխարինելու համար հայացքն ուղղել է Դորտմունդ

00:52   29 մայիսի, 2019

«Արսենալը» հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարիո Գյոտցեին, հաղորդում է transfermarkt.de-ն։

Զինագործները հետևում են 26-ամյա գերմանացու շուրջ ստեղծված իրավիճակին, ով վերջերս հրաժարվեց երկարաձգել պայմանագրը «Բորուսիայի» հետ, բայց բանակցությունները շարունակվում են։ Նրա պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը։

«Զինագործները» փոխարինող են փնտրում ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսիին, ով կտեղափոխվի «Յուվենտուս»։

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ գերմանացուն ցանկանում է ձեռք բերել «Վալենսիան»։



© ARMFOOTBALL.COM