ԵԱ. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականի կազմը

14:36   27 մայիսի, 2019

Հունիսի 3-ից 9-ը Իսպանիայի Պոնտևեդրա քաղաքում կանցկացվի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջինը պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը: 

Հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցատեղի կմեկնեն  Գեւորգ Սուքիասյանը (55 կգ), Սահակ Հովհաննիսյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ), Կարեն Խաչատրյանը (82 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) եւ Սամվել Սիմոնյանը (130 կգ): 

Թիմը Իսպանիա կմեկնի հունիսի 1-ին, կվերադառնա՝ 6-ին:



© ARMFOOTBALL.COM