Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Անգլիային ու Շվեյցարիային

14:11   27 մայիսի, 2019

Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լոնդոնում անցկացված Միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕկ-ի կայքից:

B ենթախմբում ընգրկված Հայաստանի հավաքականն անցկացրել է 2 հանդիպում՝ պարտվելով Անգլիայի (0:2) և Շվեցարիայի (0:2) ընտրանիներին:

Հայ վոլեյբոլիստները խմբում գրավել են երրորդ տեղը և վաստակել 48 վարկանիշային միավոր:

Նույն խմբում ընդգրկված Բուլղարիայի հավաքականը չի ժամանել մրցաշարին:



© ARMFOOTBALL.COM