«Արսենալի» ֆուտբոլիստները չեն կարողանա Մխիթարյանին աջակցելու ակցիան անցկացնել

15:49   27 մայիսի, 2019

«Արսենալի» ֆուտբոլիստները ծրագրել էին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին աջակցելու ակցիա անցկացնել Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի` «Չելսիի» դեմ եզրափակչից առաջ:

Daily Mail-ը գրում է, որ «զինագործները» մտադիր էին խաղի մեկնարկից առաջ նախավարժանքի դուրս գալ հայ ֆուտբոլիստի ազգանունով մարզաշապիկներով:

Այնուամենայնիվ, ՈւԵՖԱ-ն դա թույլ չի տալու, քանի որ նման գործողություններն արգելված են կանոններով: Ֆուտբոլիստների հագած ցանկացած խաղաշապիկ, պետք է համաձայնեցված լինի ՈՒԵՖԱ-ի հետ, որը տվյալ ակցիային դեմ են եղել:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Բաքու չի մեկնել անվտանգության պատճառով: «Արսենալ» – «Չելսի» հանդիպումը կայանալու է մայիսի 29-ին:



© ARMFOOTBALL.COM