Մխիթարյանին արգելել են Բաքվում Հայաստանի դրոշը ցուցադրել` «Արսենալի» հաղթանակի դեպքում

12:28   27 մայիսի, 2019

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ խոսել է Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղին չմեկնելու մասին, որը կայանալու է Բաքվում:

«Մեր տեղեկությամբ, Մխիթարյանին «խորհուրդ» են տվել Բաքվում չցուցադրել Հայաստանի դրոշը, եթե «Արսենալը» հաղթի եզրափակչում: Դա անընդունելի է:

Ինչպես հիշում եք, Հենրիխը Հայաստանի դրոշով էր Ստոկհոլմում կայացած 2017 թվականի Եվրոպա լիգայի եզրափակչից հետո:

Եթե մենք խոսում ենք անվտանգության մասին, ապա դա վերաբերվում է նաև այն դեպքերին, երբ պատրաստվում ես ցուցադրել քո դրոշը»,- եթերում ասել է Մելիքբեկյանը:



© ARMFOOTBALL.COM