«Տրանսֆերի պայմանավորվածություն». Ֆեկիրը նոր թիմ կունենա

00:24   27 մայիսի, 2019

«Լիոնի» նախագահ Ժան-Միշել Օլասը հայտարարել է, որ հարձակվողական ոճի կիսապաշտպան Նաբիլ Ֆեկիրը ամռանը հեռանալու է թիմից:

«Շնորհակալ ենք Ֆեկիրին այն ամենի համար, ինչ արել է հանուն մեր ակումբի: Նրա տրանսֆերի վերաբերյալ արդեն պայմանավորվածություն ունենք այլ ակումբի հետ»,- Օլասի խոսքերն է փոխանցում L’Équipe-ը:

25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը: Եթե «առյուծները» նրան չվաճառեն, ֆրանսիացին մեկ տարուց կարող է անվճար հեռանալ:



© ARMFOOTBALL.COM