Ավագիմյան. «Ցանկանում եմ խաղալ Հայաստանի հավաքականում, բայց ինձ հետ չեն կապնվել»

19:45   26 մայիսի, 2019

Կիևի «Արսենալի» եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը մեկնաբանել է  Հայաստանի հավաքական չհրավիրվելու լուրը:

«Իհարկե, ցանկանում եմ հրավեր ստանալ: Քանզի ինձ հետ ոչ ոք նույնիսկ չէր կապնվել, չէի սպասում, որ կլինեմ ցուցակում: Չեմ հիասթափվում: Երկրպագելու եմ մեր հավաքականին»,- Armenian Football Fans-ի հետ զրույցում ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» սանը ձմռանն է տեղափոխվել Ուկրաինայի առաջնությունում հանդես եկող «Արսենալ»: Նա այդ թիմի կազմում անցկացրած 7 խաղում 1 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:



© ARMFOOTBALL.COM