Կամո Հովհաննիսյանն ընդդեմ Տիգրան Բարսեղյանի. ամեն ինչ որոշվեց նրանց միջև մեկ դրվագում (VIDO)

18:47   26 մայիսի, 2019

Ղազախստանի առաջնության 12-րդ տուրում մրցել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների թիմերը` Կամո Հովհաննիսյանի «Ժետիսուն» ու Տիգրան Բարսեղյանի «Կայսարը»: Տանտերերը հաղթել են 1:0 հաշվով:

Որոշիչ է դարձել 52-րդ րոպեին Հովհաննիսյանի խփած գոլը: Այդ պահին նրան փորձել է խանգարել Բարսեղյանը, սակայն նրա սահընկումը չի փրել հյուրերին:

Այդ հաղթանակի շնորհիվ «Ժետիսուն» վաստակել է 21 միավոր ու ժամանակավորապես բարձրացել հինգերորդ տեղ: «Կայսարը» հինգ անընդմեջ հաղթանակից հետ կրած պարտության պատճառով 23 միավորով մնացել է չորրորդ հորիզոնականում:



© ARMFOOTBALL.COM