«Փյունիկը» հաղթեց «Արարատին» և վերջին անգամ վերադարձավ առաջին տեղ (VIDEO)

18:55   26 մայիսի, 2019

Հայաստանի առաջնության 35-րդ տուրի վերջին խաղում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Արարատին»:

33-րդ րոպեին, տանտերերի գրոհի ժամանակ դարպասապահի հետ մղած գնդակին առաջին հասավ Կառլեն Մկրտչյանը և գրավեց հեռավոր անկյունը: 7 րոպե անց Սերգեյ Շևչուկի փոխանցումից հետո Արմեն Մանուչարյանի կրնկով հարվածը նորից հետ մղեց դարպասապահ Պողոս Այվազյանը, բայց կրկին անդրադարձին հասան փյունիկցիները. մոտ տարածությունից գոլ խփեց Արթուր Միրանյանը:

Հյուրերը պատասխանեցին միայն մեկ անգամ: Հակագրոհի ժամանակ գեղեցիկ հարվածով աչքի ընկավ Զավեն Բադոյանը (43):

«Փյունիկը» վաստակեց 60 միավոր և վերադարձավ առաջին տեղ: Ալեքսանդր Թարխանովի թիմն առաջնությունում ավարտեց ելույթները: «Փյունիկը» չեմպիոն կդառնա, եթե վերջին տուրում նրան հետապնդող «Արարատ-Արմենիան» (58) չհաղթի երրորդ տեղում ընթացող «Բանանցին» (52):

«Արարատը» 22 միավորով վերջին հորիզոնականում է:



© ARMFOOTBALL.COM