Աղբյուր. «Յուվենտուսը» պայմանագիր համաձայնեցրեց Սարիի հետ՝ մերժում ստանալով Գվարդիոլայից

01:47   26 մայիսի, 2019

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին ամռանը կարող է վերադառնալ Իտալիա։

Հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին իր թվիթերյան էջում տեղեկացնում է, որ «Յուվենտուսի» հետ պայմանագիր է համաձայնեցրել Սարին և կփոխարինի Մասիմիլիանո Ալեգրիին, ով ավելի վաղ հայտարարել էր ակումբից հեռանալու մասին։

Աղբյուրը տեղեկացնում է, որ թուրինցիներին չի հաջողվել համաձայնության հասնել «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ։ Այդպիսով, կատալոնացին մերժել է «Յուվենտուսին» արդեն երրորդ անգամ։



© ARMFOOTBALL.COM