Իտալական ակումբը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով

19:15   25 մայիսի, 2019

Անգլիական The Sun պարբերականը հաղորդում է, որ Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել Իտալիայի առաջնություն։

Նշվում է, որ «Միլանը» ցանկանում է ձեռք բերել 30-ամյա ֆուտբոլիստին, բայց կողմերը դեռ չեն անցել բանակցային գործընթացին։

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ «զինագործները» դեմ չեն բաժանվել Հենրիխից։



© ARMFOOTBALL.COM