Աղբյուր. «Արսենալն» ամռանը կարող է վաճառել Մխիթարյանին

00:21   25 մայիսի, 2019

Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է բաժանվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է The Sun-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ «զինագործները» դեմ չեն լինի, եթե 30-ամյա ֆուտբոլիստը որոշի փոխել ակումբային գրանցումը։

ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում Հենրիխը մասնակցել է 25 հանդիպման, դարձել 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։



© ARMFOOTBALL.COM