Վան Պերսին նշել է ամենահզոր 6 ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է

20:34   24 մայիսի, 2019

«Արսենալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին նշել է լավագույն ֆուտբոլիստներին, որոնց հետ խաղացել է նույն թիմում։

«Դժվար է որևէ մեկի անունը տալ։ ես կառանձնացնեմ Դենիս Բերգկամպին, Տիերի Անրիին, Ռայան Գիգզին, Պոլ Սքոուլզին, Ուեյն Ռունիին ու Ռուդ վան Նիստելռոյին»,- վան Պերսիի խոսքերն է մեջբերում BBC Sports-ը։

Լավագույն պշտպաններն ըստ վան Պերսիի ՄՅՈւ-ի նախկին ֆուտբոլիստներ Նեմնյա Մտիչն ու Ռիո Ֆերդինանդն են։



© ARMFOOTBALL.COM