Ռամոսը մտադիր է հեռանալ «Ռեալից»

19:27   24 մայիսի, 2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է լքել ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ 33-ամյա ֆուտբոլիստը լրջորեն մտածում է կարիերան այլ ակումբում շարունակելու մասին։ Նրան ցանկանում են ձեռք բերել ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Ավարտված մրցաշրջանի ընթացքում ֆուտբլիստի հրաբերությունները փչացել է ակումբի որոշ անդամների, մասնավորապես, նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ։ 

Հավելենք, որ իսպանացին «Ռեալում» խաղում է 2005 թվականից ի վեր։



© ARMFOOTBALL.COM