«Նոր ստադիոն կառուցելու հարցը քննարկել եմ ԱՄՆ-ում. սառույցը տեղից շարժվում է». Սպորտի փոխնախարար

17:45   23 մայիսի, 2019

ՀՀ սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանն անդրադարձել է Հայաստանում նոր ստադիոն կառուցելու հարցին։

Կառավարության նիստում այսօր քննարկվել էր այդ հարցը, որին անդրադարձել էինք։

«Այսօր կառավարության նիստում քննարկվեց նոր մարզադաշտ կառուցելու հարցը։

Նշեմ, որ վերջերս ԱՄՆ կատարածս այցի հիմնական նպատակը հենց նոր մարզադաշտի կառուցման համար աշխարհի ամենահեղինակավոր ընկերություններից մեկի հետ քննարկում ունենալն էր։

ՀՖՖ հետ համատեղ արդեն իսկ մի քանի ամիս աշխատում ենք այդ ուղղությամբ, ու կարծես թե սառույցը տեղից շարժվում է։

Ասեմ ավելին, չի բացառվում, որ Հայաստանում կկառուցվի մեկից ավելի նոր մարզադաշտեր՝ իհարկե տարբեր չափերի ու նշանակության»,- գրել է սպորտի փոխնախարարն իր ֆեյսբուքյան էջում։



© ARMFOOTBALL.COM